Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը մարմնավորել է Մարջան Ավետիսյանը. նոր կադրեր՝ «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներից

14:33 • 18.12.24

Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը։
 Այս մասին տեղեկանում ենք Genetic Production-ի ինստագրամյան էջի միջոցով:
«Վազգեն Սարգսյանի մայրիկին բոլորը ճանաչում են որպես Գրետա մայրիկ, ով պատերազմի տարիներին կանգնած է եղել ոչ միայն իր որդու, այլև բոլոր զինվորների թիկունքին:
 
Այդ պինդ կեցվածքով հերոս ծնած մոր և միաժամանակ կանացի նուրբ զգացմունքներով օժտված Գրետա մայրիկի կերպարը վստահվեց Մարջան Ավետիսյանին»,- նշված է հրապարակման մեջ:

ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը ֆիլմում
մարմնավորել է Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգսյանին:

Պատանի Վազգեն Սարգսյանի դերը մարմնավորել է Արտուշ Բաղդասարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավարտվել են «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները։
Ֆիլմը պատմում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ ամբողջապես հիմնված իրական փաստերի վրա։
Սպարապետի դերը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանը։
Պրեմիերան կկայանա 2025 թվականին:

Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը մարմնավորել է Մարջան Ավետիսյանը. նոր կադրեր՝ «Վազգենը՝ Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումներից